Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Խեցգետնի ամռան 12 օրերը

Խեցգետնի ամռան 12 օրերը
06.07.2015 | 15:29

Երեկ նախաձեռնող խումբը նորից ժամանակ էր տվել իշխանությանը՝ մինչև այսօր երեկոյան 21-ը, որից հետո անելու էր իր «քայլ առաջը»: Իշպանությունը չսպասեց մինչև երեկո՝ առավոտյան ոստիկանությունը հայտարարեց, որ «պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով»: Նրանք հրաժարվեցին ժամանակ տալ ցուցարարներին՝ հետագա անելիքները որոշելու համար և առաջարկեցին մինչև ժամը 12:30 բացել Բաղրամյան պողոտան: Իսկ հետո ոստիկաններն անցան «բարիկադները» և առանց հատուկ գործողության ցուցարարներին հեռացրին բանուկ մասից, որտեղ մտադիր էին շարունակել նստացույցը: Բախումներ չեղան, պողոտան լքել հրաժարվողներին իրավապահները հեռացնում էին ստիպողաբար:

Ցուցարարներից մի քանիսը տարվեցին ոստիկանություն:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածների նկատմամբ որևէ գործողություն, հետապնդում չի իրականացվելու, նրանց բաց են թողնելու: «Ամեն դեպքում իրենց շնորհակալություն, իրենք իրենց պահել են շատ լավ՝ որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիները, նաև հաղթանակը բոլորին է: Հավաստիացնում եմ, որ նրանց նկատմամբ ոստիկանությունը հետապնդում չի իրականացնի և չի բացառվում, որ հիմա էլ ազատ արձակվեն»,-ասաց նա։
«Սանիտեկ» ընկերության աշխատակիցները տարան իրենց աղբամանները:
Բաղրամյան պողոտայում վերականգնվեց երթևեկությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրադարձությունների այս ընթացքը սպասելի էր, երբ դու ասելիք չունես, քեզ են ասում: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը չի փակվել, հուսանք, որ քաղաքացիական շարժումը կտևի գոնե մինչև հարցի լուծումը:

Դիտվել է՝ 2973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ